Արագածոտնում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
SOCIETYԱրագածոտնի մարզում այսօր՝ սեպտեմբերի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 07:10-ի սահմաններում Շիրակի մարզի Փաոքր Մանթաշ գյուղի բնակիչ, 21-ամյա Լևոն Մարգարյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 TN 973 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի մարզից դեպի Արագածոտնի մարզ ընթանալիս, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Նոր Հաճն քաղաքում հաշվառված 70-ամյա Շամիր Մուրադյանին:
Վրաերթի հետևանքով Շ.Մուրադյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



