ՀՀ կառավարությունը պատրաստվում է լուրջ փոփոխությունների ենթարկել պետբյուջեն
SOCIETYՀՀ կառավարությունը պատրաստվում է պետբյուջեն լուրջ փոփոխությունների ենթարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019թ.-ի բյուջեն գնահատում եմ իներցիոն, որովհետև դա դեռևս մեր կառավարության բյուջեն չէ: Դա ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է: Դա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է: Մեր տրամադրությունն այն է, որ ընթացքում այդ բյուջեն պետք է շատ լուրջ փոփոխությունների ենթարկվի»,- ընդգծց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս հարցում իրենք աշխատանք են տանելու բոլոր ուղղություններով:
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



