Yerevan, 18.February.2026,
00
:
00
BREAKING


Գերմանացի քաղաքական գործիչները հրաժարվել են մասնակցել Քյոլնում թուրքական մզկիթի բացման արարողությանը

INTERNATIONAL NEWS

Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա իր պետական այցի շրջանակում Քյոլնի Էրենֆելդ շրջանում բացել է Գերմանիայում Կրոնական հաստատությունների թուրք-իսլամական միության (DITIB) կենտրոնական մզկիթը: Մզկիթի շինարարությունն արժեցել է մոտ 30 մլն եվրո: Սա Եվրոպայում խոշորագույն մզկիթներից մեկն է եւ միաժամանակ կարող է տեղավորել գրեթե 1100 հավատացյալների, փոխանցում է DW-ն:

Թուրք առաջնորդի այցի հետ կապված ոստիկանները շրջափակել էին մի շարք թաղամասեր: Քյոլն/Բոնն միջազգային օդանավակայան Էրդողանի ժամանելու պահին փակվել էին քաղաք մտնող բոլոր ավտոուղիները: Կարգը պահպանել են մոտ 3 հազար ոստիկաններ:

Մինչդեռ Դոյցի աջափնյա շրջանում հավաքվել էին հարյուրավոր ցուցարարներ, որոնք հանդես են գալիս թուրք նախագահի այցի դեմ: Նրանք իրենց հետ բերել էին «Կասեցրեք Էրդողանի դիկտատուրան», «Էրդողան, go home» գրառումներով պաստառներ:

Մինչեւ Քյոլնում հանդիսավոր արարողության մեկնարկը օդանավակայանում թուրք առաջնորդին դիմավորել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողերի վարչապետ Արմին Լաշեթը: Նա չի կարողացել թուրք առաջնորդին ընդունել օդանավակայանից ոչ հեռու գտնվող Վան պալատում, քանի որ մասնավոր օգտագործման նստավայրի սեփականատերն արգելել է այն հանդիպման համար օգտագործել:

Լաշեթը մզկիթի բացմանը մասնակցելուց հրաժարվել է այն նկատառումներով, որ հակառակ դեպքում միջոցառումը կվերածվեր «չափից ավելի քաղաքականացված իրադարձության»: Արարողությանը հրաժարվել է մասնակցել նաեւ Քյոլնի քաղաքագլուխ Հենրիետե Ռեկերը: Ոչ պաշտոնական հրավերքի մասին նրան հայտնել են տառացիորեն վերջին պահին՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան: Նրա մամուլի քարտուղարի խոսքով՝ նման առաջարկը հարկ է դիտարկել որպես «ուշացած» կամ «անլուրջ», ինչը վկայում է, որ թուրքական կողմը շահագրգռված չէ արարողությանը քաղաքի իշխանությունների մասնակցությամբ: Բացումից առաջ հրապարակված հայտարարության մեջ Ռեկերը հույս է հայտնել, որ մզկիթն «ապագայում կդառնա տարբեր մշակույթների եւ կրոնական պատկանելության մարդկանց միջեւ երկխոսության իսկական դրսեւորում»:

Աղոթքի կառույցի աշխատանքի մեկնարկի առիթով իր հանդիսավոր ելույթում Էրդողանն ամփոփել է Գերմանիա իր երկօրյա պետական այցի արդյունքները՝ այն «հաջողված» համարելով: Թուրք առաջնորդի խոսքով՝ իրեն հաջողվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ քննարկել տնտեսական ներդրումների հարցերը եւ «ռասիզմի ու իսլամատյացության դեմ արդյունավետ պայքարի» խնդիրը:

Չնայած Էրդողանի հավաստիացումներին եւ ամենաբարձր մակարդակով դիվանագիտական արարողակարգը պահպանելուն, բանակցությունները հերթական անգամ ցուցադրեցին մի ամբողջ շարք խնդիրներում Բեռլինի եւ Անկարայի լուրջ տարաձայնությունները: Գերմանիայի հատուկ դժգոհությունն է հարուցում Գերմանիայի քաղաքացիներին թուրքական բանտերում պահելու հետ կապված իրավիճակը:

Idram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized