Մայիսի 8-ից սեպտեմբերի 30-ը ՀՀ իրավապահ մարմինների կողմից հարուցվել են կոռուպցիոն բնույթի քրգործեր՝ շուրջ 68.4 մլրդ դրամի չափով. Ա. Մկրտչյան
POLITICS2018 թվականի մայիսի 8-ից մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ ընդհանուր դրամական արտահայտությամբ շուրջ 68.4 մլրդ դրամի չափով, որոնք կրել են պաշտոնեական դիրքի չարաշահման, յուրացման, ապօրինի հարստացման, կաշառքի և կոռուպցիոն բնույթ ունեցող այլ հատկանիշներ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը։
«Գումարի կարգավիճակի մասով տեղեկություններ կհրապարակեմ առաջիկայում՝ հաշվարկի և տվյալների ստուգման գործընթացի ավարտից հետո։
Կոռուպցիան հիմնահատակ անհամատեղելի է Հայաստանի Հանրապետության հետ։ Կոռուպցիան պետք է ջախջախվի»,– գրել է Արեն Մկրտչյանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



