Ես կկարոտեմ քեզ կյանքիս մնացած օրերը. Վան Դամը՝ Ազնավուրի մասին
SOCIETYԵս կկարոտեմ քեզ կյանքիս մնացած օրերը. աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին գրառում է կատարել հայտնի հոլիվուդյան դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ժան Կլոդ Վան Դամը:
«Կկարոտեմ քեզ Երկրի վրա անցկացնելիք կյանքիս բոլոր մնացած օրերին, Շա՛ռլ: Քո երգերը հավերժական են: Մտքերս ու աղոթքներս նրա ընտանիքի և սիրելիների հետ են», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Վան Դամն ու համատեղ լուսանկար հրապարակել Ազնավուրի հետ:
Ազնավուրը կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:
Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ շանսոնյեի հուղարկավորության օրը սուգ կհայտարարվի Հայաստանում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



