Շառլ Ազնավուրը մահացել է թոքերի այտուցից
SOCIETYՀայտնի է դարձել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մահվան պատճառը: Լեգենդար շանսոնյեն մահացել է թոքերի այտուցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Parisien-ը, այս մասին են վկայում Նիմի բժշկական ինստիտուտում անցկացված դիահերձման արդյունքները:
Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը հայտնել է, որ Ազնավուրը մահացել է բնական մահով՝ սրտի և շնչառական անբավարարության հետևանքով: Նա նշել է, որ ջրահեղձման վարկածը բացառվում է: Շառլ Ազնավուրի մարմինը հայտնաբերվել էր իր տանը՝ սենյակներից մեկին հարակից լոգարանում:
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Շառլ Ազնավուրը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



