Yerevan, 16.June.2026,
00
:
00
BREAKING


Եկեք համոզվենք Նիկոլ Փաշինյանի թիմի կարողությունների ու ուժի վրա Երևանի մակարդակում. Արմենուհի Կյուրեղյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

POLITICS

ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը:

Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Սիրելի՛ հայ ժողովուրդ: Մենք իսկապես յուրահատուկ ժողովուրդ ենք:

Ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ հնարավոր է երկրում իրականացնել թավշյա հեղափոխություն, իշխանափոխություն՝ առանց բախումների: Հեղափոխություն. այսինքն, կներեք բառերիս համար, բայց փորձում եմ սահմանումներով խոսել, երբ ներքևինները այլևս չեն ուզում հին ձևով կառավարվել, իսկ վերևինները այլևս չեն կարողանում հին ձևով կառավարել: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այլևս չցանկացողներին, իսկ Սերժ Սարգսյանը՝ այլևս կառավարել չկարողացողներին և նրանք լուռ, ինչ-որ տեղ անբացատրելի, բայց շատ անհրաժեշտ համաձայնությամբ իրականացրեցին իշխանության ընդունում- հանձնումը:

Հիմա էլ անհապաղ խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջով մեր ժողովրդին և ամբողջ աշխարհին ուզում ենք ապացուցել, որ մեկ կուսակցության ուժերով ձևավորված գործադիրն ու թեկուզ 66,6 % օրենսդիրը կարող են  ապահովել ժողովրդավարություն, զսպումների և հակակշռումների մեխանիզմի անխափան գործունեություն, ընդդիմության համար գործունեության նպաստավոր պայմաններ:

 
 

Ուզում ենք ամբողջ աշխարհին ապացուցել, որ  քաղաքական մենաշնորհը չի բերի տնտեսական մենաշնորհ, եթե այդ ամենի գլխավերևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, կներեք, բայց չեմ կարող շարունակել ու չասել. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, որովհետև առայժմ տեսնում ենք,  որ նրա թիմի ուժերից այդ ամենը հեռու է:

Լավ, ենթադրենք դա հնարավոր է, ես չեմ ուզում կասկածել դրանում, բայց չեմ էլ կարող դա ընդունել որպես աքսիոմատիկ, անառարկելի, ակնհայտ փաստ:

Մենք ունենք այդ ամենը ապացուցելու բացառիկ հնարավորություն: Ընտրվել է Երևանի ավագանի, որի օրենսդիր մարմինը ավագանին է, 65-ից 57-ը՝  «Իմ քայլը» դաշինքից, իսկ գործադիրը՝ քաղաքապետն ու  աշխատակազմը, նորից կլինի նույն դաշինքից, չեմ կասկածում: Այսինքն ունենք մինի մոդել և միգուցե պետք է միակուսակցական ժողովրդավարության հնարավորության ապացույցը սկսել հենց այդ մինի մոդելն աշխատացնելով՝ որպես պիլոտային ծրագիր: Տեսնենք՝ ինչպես կաշխատի այն Երևանի պարագայում, հետո նոր տարածենք ամբողջ Հայաստանի վրա: Ես հույս ունեմ, որ Երևանը մեզ շատ սպասեցնել չի տա, երևանցին ու հայաստանցին կզգան այդ մոդելի ճշմարտացիությունը կամ սխալ լինելը, և դրանից հետո միայն կորոշի Հայաստանի վրա մոդելի տարածման անհրաժեշտությունը:

Իմ սիրելի ժողովուրդ, Հայաստան երկիրը դարեր շարունակ կորցրել է, դարեր շարունակ սերունդները իրենց հաջորդ սերնդին հանձնել են ավելի քիչ, քան ստացել են: Մենք այն սերունդն ենք, որ ունենք բացառիկ հնարավորություն վերջապես հաջորդ սերնդին հանձնելու ավելի շատ, քան ստացել ենք: Եկեք չանենք բաներ, որ այս հնարավորությունը կորցնենք, եկեք չշտապենք: Մեր երկիրը փորձադաշտ չէ, եկեք մեր պետության ու պետականության ամրապնդման խնդրի լուծման իրավունքը չտանք մի ուժի, որին տրված ժամանակը դեռ բավարար չէ ճիշտ գնահատելու համար այսօրվա իրավիճակը: Եկեք համոզվենք Նիկոլ Փաշինյանի թիմի կարողությունների ու ուժի վրա Երևանի մակարդակում, համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ կլինի բնակչության գոնե կեսի համար:

Եկեք դանդաղ շտապենք: Մեր նպատակը պետք է լինի ոչ թե այս կամ այն ուժի հաղթանակի ցուցադրումը, այլ երկրի, պետության, պետականության ամրապնդումն ու զարգացումը»: 

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market