Ռաուլ Կաստրոն ասել է, թե երբ հրաժարական կտա
INTERNATIONAL NEWSԿուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ լուրջ մտադրություն ունի հրաժարական տալ 2018թ. փետրվարի 24-ին, փոխանցում է РИА Новости-ն։
Կաստրո կրտսերը Կուբայի ղեկավար է դարձել 2008-ին, մինչ այդ նա 2 տարի կատարել է Կուբայի պետխորհրդի ղեկավարի պարտականություններն իր եղբոր` Ֆիդել Կաստրոյի հրաժարականից հետո։
2013-ին Կուբայի ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը 2018-ի ընտրություններում։
«Ես, ինչպես ասել էի մեր կուսակցության վերջին նիստի ժամանակ և երբ ես առաջին անգամ ստանձնում էի պաշտոնը, 2018թ. փետրվարի 24-ին կավարտեմ և հրաժարական կտամ»,- ասել է Կաստրոն Մեքսիկա կատարած այցի ընթացքում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



