Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ւմ պատվին է Ամերիկան կոչվում Ամերիկա. ոչ Ամերիգո Վեսպուչիի

LIFE


Մենք գիտենք, որ...

 

Ամերիկա մայրցամաքը կոչվել է իտալացի ծովագնաց և հետազոտող Ամերիգո Վեսպուչիի անունով:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է՝ Ամերիկա անունը անմիջական կապ ունի անգլիացի Ռիչարդ Ամերիկեի անվան հետ: Նախ՝ Ամերիգոն անուն է, այլ ոչ թե ազգանուն, իսկ համաշխարհային պրակտիկայում սովորաբար ազգանվամբ են տեղանուններ անվանում (օրինակ՝ Թասմանիա, Կուկի կղզի, Բերինգի նեղուց և այլն): Եթե մայրցամաքի անունը դրվեր իտալացու անունով՝ այն կկոչվեր Վեսպուչի: Բացի դա, ինքը՝ Ամերիգո Վեսպուչին, երբեք այդ նոր հողերը Ամերիկա չի կոչել, այլ անվանել է Նոր երկիր: 

Ամերիգո Վեսպուչին 1449–ից մինչև 1505 թվականները մի քանի անգամ արշավախմբերի կազմում այցելել է Հարավային Ամերիկա, նա երբեք Հյուսիսային Ամերիկայում չի եղել, այնտեղ անգլիացիներն էին: Այդ ընթացքում նա կազմում է Հարավային Ամերիկայի ափամերձ հատվածի քարտեզը: Արդյունքում Վեսպուչին առաջինն է եզրակացրել, որ Կոլումբոսը հայտնագործել է նոր մայրցամաք: 1507 թվականին լույս է տեսնում Լոթարինգյան դքսի քարտեզագիր Մարտին Վալդմյուլլերի՝ Հարավային Ամերիկայի քարտեզը: Ճշգրիտ չիմանալով, թե ինչու է մայրցամաքը Ամերիկա կոչվում, իր գրություններում Վալդմյուլլերը ենթադրում է, որ այդ անունը առաջացել է Ամերիգո Վեսպուչիի անվան թեթև ձևափոխության արդյունքում: Մայրցամաքի անունը ավելի տարածվեց և վերջնականապես հաստատվեց 1538 թվականին՝ հայտնի քարտեզագիր Մերկատորի քարտեզների արդյունքում:

Ավելի վաղ՝ 1497 թվականին, մինչև Ամերիգո Վեսպուչիի առաջին արշավախումբը կուղևորվեր նոր երկրներ, այնտեղ է ուղևորվել վենետիկցի ծովագնաց Ջոն Կաբոտը (ավելի ճշգրիտ՝ Ջովաննի Կաբոտո): Արշավը կազմակերպել էր անգլիական Բրիստոլ քաղաքի շերիֆ, գլխավոր մաքսավոր և վաճառական Ռիչարդ Ամերիկեն: Ջոն Կաբոտը իր միակ փոքրիկ «Մետյու» առագաստանավով, որի անձնակազմը 18 նավաստի էր, 1497 թվականին հասավ Ամերիկա մայրցամաքի ափին: Կաբոտին թվաց, որ այս երկիրը նման չէ շոգ Հնդկաստանին (Կոլումբոսը համարում էր, որ Հնդկաստան է հասել), նա ենթադրեց, որ սա Չինաստանն է: Ամեն դեպքում նա հայտնագործված հողերը հայտարարեց Անգլիայի թագուհու սեփականություն, ինչը և սկիզբ դրեց Անգլիայի կողմից նոր մայրցամաքի գաղութացմանը: Նշենք, որ նա առաջին եվրոպացին էր, որը ոտք է դրել այդ մայրցամաք, անգամ Կոլումբոսը չի հասել մայրցամաքին և եղել է միայն կղզիներում: Կաբոտը կազմել է Հյուսիսային Ամերիկայի ափամերձ հատվածի մանրամասն քարտեզ՝ սկսած Նոր Շոտլանդիայից մինչև Նյուֆաունդլենդ, և բարեհաջող հետ վերադարձել: Լինելով արշավախմբի կազմակերպիչ՝ Ռիչարդ Ամերիկեն համոզված էր, որ նոր հայտնագործված հողերը կկոչվեն իր ազգանունով: Բրիստոլ քաղաքի օրագրում այդպես էլ գրված է. «Բրիստոլի վաճառականների «Մետյու» առագաստանավը հունիսի 24–ին գտել է Ամերիկա երկիրը»: Սա առաջին դեպքն է, որ օգտագործվել է Ամերիկա անունը: Չնայած օրագրի բնօրինակը չի պահպանվել, բայց կան այդ ժամանակվա բազմաթիվ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ այդպիսի գրառում եղել է: Հավանաբար, հենց այս գրառումն էլ հիմք է հանդիսացել, որ քարտեզագիր Մարտին Վալդմյուլլերը իր քարտեզագրած երկիրը անվանի Ամերիկա:

Ցանկացած դեպքում ամենաարդարը կլիներ, որ Ամերիկան կոչվեր նրա հայտնագործողի՝ Քրիստափոր Կոլումբոսի ազգանունով: Սա շատ հետաքրքիր կլիներ, օրինակ՝ ԱՄՆ–ը կկոչվեր Կոլումբոսի Միացյալ Նահանգներ (ԿՄՆ), կունենայինք նաև Կոլումբոսի ձայն ռադիոկայան, կոլումբոսանո սուրճ, Կոլումբոսի հայ օգնության միություն և այլն:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025