Շոտլանդիայում 1.1 մլն դոլարով վաճառվել է 60 տարվա հնեցման վիսկին
INTERNATIONAL NEWSՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում անցկացված աճուրդում 60 տարվա հնեցման միաածիկ վիսկիի մեկ շիշը վաճառվել է 848 000 ֆունտ ստերլինգով (1.1 մլն դոլար):
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, խոսքը Macallan Valerio Adami վիսկիի մասին է: Գնորդը մասնավոր կոլեկցիոներ է Ասիայից: Նրա անունը չի գաղտնազերծվում: Վերջինս աճուրդին մասնակցել է հեռախոսով:
Տվյալ վիսկին շշալցվել է 1986-ին ընդամենը 12 օրինակով: Հայտնի չէ, թե քանիսն են մնացել մինչ օրս: Նշվում է, որ շշերից մեկը կարող է կոտրված լինել 2011-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, ևս մեկը կարող է բացված լինել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



