Իտալիայի վարչապետը Պուտինին «հանգուցային զրուցակից» Է համարել
INTERNATIONAL NEWSԻտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին «հանգուցային զրուցակից» Է համարում միջազգային խնդիրները քննարկելիս: Իտալիայի կառավարության ղեկավարը, որը հոկտեմբերի 24-ին մեկնելու Է Մոսկվա, այս բառերով Է հանդես եկել հինգշաբթի օրը La Stampa թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Յուրաքանչյուրը ցանկանում Է գործել իր երկրի օգտին: Եվ ես այս տրամադրվածությամբ Մոսկվայում կհանդիպեմ Պուտինի հետ: Ես նրան հանգուցային զրուցակից եմ համարում: (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի հետ միասին ես պաշտպանել եմ Մոսկվայի մասնակցությամբ (մեծ) «ությակի» ձեւաչափին վերադառնալու գաղափարը, եւ ոչ թե քաղաքական կամ տնտեսական շահապաշտպանության նկատառումներով, այլ պարզապես ելնելով իրականությունից»,- ասել Է Կոնտեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



