Բակո Սահակյանն ընդունել է սփյուռքահայ բարերարների եւ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի նախագահին
SOCIETYԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է կանադահայ բարերար Խորեն Մարդոյանին, ֆրանսիահայ բարերար Ռուբիկ Գալստյանին եւ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւոր եւ պահանջված է համարել սփյուռքահայ բարերարների մասնակցությունը հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Գուրգեն Մելիքյանին` Արցախի շենացման գործընթացում երկարամյա գործուն մասնակցություն ունենալու համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



