Yerevan, 25.October.2026,
00
:
00
BREAKING

Հեղափոխության տրամաբանությունը, քայլելու հաշվիչը և թիմային քաոսը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմական փորձով ապացուցված է, որ հեղափոխությամբ ձևավորված իշխանությունները ունենում են բավականին խառը կազմ և ռիթմ, անհստակ ծրագիր: Լա՞վ է սա, թե՞ վատ, այլ հարց է: Բայց իրողությունն այն է, որ հեղափոխությունից հետո դեռևս երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի նոր իշխանությունները զտվեն, հստակեցվեն ներքին հիերարխիան, գաղափարախոսությունը, ծրագիրը, առաջնահերթությունները: Հայաստանն այս առումով բացառություն չէ, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե ինչ տարբեր քաղաքական մոտեցումներ և կենսագրություն ունեցող մարդիկ էին կանգնած հեղափոխական հարթակում: Եվ ինչպես պատմական օրինաչափությունների, այդպես էլ Հայաստանի դեպքում, նման խառը իրավիճակներում հստակ է միայն մեկ բան՝ առաջնորդի անձն ու գործառույթները: Մնացյալը ձևավորվում և կայանում է հընթացս: Վերոնշվածի վառ դրսևորումներին մենք ականատես ենք լինում հեղափոխության առաջին օրերից, իսկ վերջին շրջանում այդ դրսևորումներն առավել ցայտուն են դառնում: Հաճախ է պատահում, երբ Փաշինյանն, օրինակ, հայտարարում է մի բան, հետո նրա խորհրդականները կամ նրա կաբինետի անդամներն այլ բան են ասում: Ընդ որում, խոսքը ոչ միայն հայեցակարգային տարընթերցումների մասին է, այլև հասարակ տեղեկատվական առիթների, որոնց շուրջ հնչող հակադիր, իրարամերժ հայտարարությունները ենթադրել են տալիս, որ իշխանության ներսում չկա միասնական կառավարման առանցք, միասնական օրակարգ և շատ հարցեր պարզաբանվում են «ոտքի վրա» սկզբունքով:

Հեռու ենք այն մտայնությունից, որ լավ թագավոր, վատ արքունիք մոդելը նպատակադրված ներմուծվում է քաղաքացիների գիտակցության մեջ, բայց միաժամանակ անհնար է տեսնել, որ Փաշինյանի բարձր վարկանիշի պայմաններում՝ իշխանության ընդհանուր ճակատում առկայծող տարընթերցումները վերագրվում են իշխանությանն ու իշխանական թիմին ընդհանրապես՝ դրանից տարանջատելով Նիկոլ Փաշինյանին: Սա՝ ընկալման իմաստով: Իսկ իրականում, գործառնական իմաստով, ինչքան թույլ է թիմային փոխըմբռնումը, այդքան թույլ է թիմի առաջնորդը: Եվ եթե հիմա խնդիրը սահմանափակվում է հայտարարությունների միջև եղած տարընթերցումներով, ապա կա վտանգ, որ նույն կերպ շարունակելու դեպքում փոխկապակցվածության բացակայությունը կարող է դառնալ աշխատանքային ոճ:

Խնդրի արմատները պարզ են. ներկայիս իշխանությունը ձևավորվել է ոչ թե նախապես կազմված նախընտրական ցուցակով, որտեղ ըստ համարների ֆիքսված կլիներ որոշակի ուղղահայաց հիերարխիա՝ դրանից բխող ֆունկցիոնալ համադրելիությամբ, ոչ թե բացառապես ոլորտային պրոֆեսիոնալներ հավաքելու հիմքով, այլ հաշվի է առնվել, այսպես ասած, հեղափոխության մասնակցության չափաբաժինը, այս դեպքում՝ քայլերի «հաշվիչը»: Եվ եթե զուտ հեղափոխական իրավիճակին ադմինիստրատիվ տեսք տալու առումով այս սկզբունքը ներդաշնակ է, ապա արդեն բուն, ընթացիկ, առօրեական կառավարման մեջ այն առաջացնում է այն խնդիրները, որոնց մասին խոսեցինք: Ստացվում է, որ կա համար մեկը, բայց համար երկուսը, երեքը, չորսը, ինչքան էլ որ ֆորմալ առումով կան, բայց դե ֆակտո առ ոչինչ են: Հեղափոխությունն, իհարկե, ունի իր առանձնահատկությունները և դրանցից մեկն էլ հենց հեղափոխության մասնակցության չափաբաժնով առաջնորդվելն է: Բայց երկարաժամկետ առումով՝ հաշվի առնելով կառավարման ու քաղաքականություն վարելու արդյունավետությունը, այն չի գործում:

Ինքը՝ Փաշինյանն էլ առայժմ չի փորձում սահմանել հիերարխիան՝ գործընթացների մի ահռելի հատված թողնելով ինքնահոսի:

Իհարկե, երբ թիմում առկա չէ հստակ ֆունկցիոնալ ուղղահայացը, առաջին համարի դերակատարությունն էականորեն բարձրանում է, քանի որ նա դառնում է, ըստ էության, միակը, ով լեգիտիմ է բոլոր կողմերի համար, հետևաբար միակը, որ կարող է ապագայում էլ հավակնել իշխանության ղեկին լինելու:

Գուցե սա ևս հեղափոխության տարերային էությամբ պայմանավորված դրսևորում է: Սակայն ակնհայտ է, որ այս մոտեցումը նախկինում քանիցս կիրառվել է հայաստանյան իշխող և ծանրակշիռ քաղաքական ուժերի կողմից, ինչը հանգեցրել է կուսակցությունների ու իշխող թիմերի ներսում մրցակցության, այլընտրանքի, իսկ ինչպես ապրիլ–մայիս ամիսներին տեսանք՝ նաև պահեստային պլանի բացակայությանը:

Թագավոր–արքունիք հակադրությունը, ինչքան էլ որ այն այժմ կարող է հիմնավորվել նույն թիմում տարբեր կարծիքների ազատ կամարտահայտման սկզբունքով, օրինաչափորեն բերում է մի վիճակի, որտեղ թագավորը ունենում է տոտալ առավելություն, կամ արքունիքում սկսում են դավադրության դրսևորումներ նկատվել: Այս ռիսկերը չեզոքացնելու համար է, որ միաժամանակ բավական կարգապահ թիմային աշխատանքի հաստատմանը զուգահեռ ներդրվում են բովանդակային օրակարգեր, ընդհանուր դիրքորոշումների փաթեթ կենսական հարցերի շուրջ, որի առկայության դեպքում արդեն փոքր տեղեկատվական խնդիրների շուրջ տարակարծիք հայտարարությունները աչք չեն ծակում: Առայժմ իշխանության բովանդակային, գաղափարական մոնոլիտությունը չկա, այն փոխատեղվում է Փաշինյանի անձով և առայժմ այդ փոխատեղումը արդարացնում է իրեն՝ հաշվի առնելով որոշակի ներքաղաքական անցումային իրողություններ: Բայց հարց է՝ արդյո՞ք անցումային փուլից հետո այս փոխատեղմամբ հնարավոր կլինի ապահովել արդյունավետ աշխատանք՝ առավել երկար հեռանկարով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'