Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր կլինի լողորդ Արթուր Բարսեղյանը
SPORT
Պատանեկան Օլիմպիական խաղերի բաց պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի լողորդ Արթուր Բարսեղյանը:
խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայրաքաղաք Բուենոս Այրեսի կենտրոնում: Մարզիկները մրցապայքարը կսկսեն հոկտեմբերի 7-ին:
Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարզիկները հանդես կգան 7 մարզաձևերում: Մրցավայր են մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



