Yerevan, 27.October.2026,
00
:
00
BREAKING

Ինչ ակնկալիքներ ունեն արտախորհրդարանական ուժերը և արդյոք կհասցնեն պատրաստվել դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին

POLITICS

Tert.am-ը արտախորհրդարանական ուժերից` «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» «ժողովրդավարական հայրենիք», «Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն» կուսակցություններից հետաքրքրվել է, թե արդյոք կհասցնեն պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք անցկացվեն դեկտեմբերին և ինչ ակնկալիքներ ունեն:

ՀԱԿ կուսակցության քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը  նշեց, որ հասցնելը այստեղ կարևոր չէ, կարևորը ճգնաժամը լուծելն է: «Քաղաքական ճգնաժամը հանգուցալուծել է պետք, դա վտանգում է Հայաստանի կանխատեսելիությունը և անվտանգությանը, դա է խնդիրը, ով ինչպես կուզի՝ թող հասցնի»,-ասաց նա:

Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք կմասնակցեն ընտրություններին: Ինչ վերաբերում է խորհրդարան անցնելու ակնկալիքին, նա ասաց, որ գնահատական տալը դեռ շատ շուտ է: «Չարժե զբաղվել դրանով»,-ասաց նա:

 
 



«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ յուրաքանչյուր կուսակցություն պետք է պատրաստ լինի ցանկացած ընտրությունների առավելևս, որ արտահերթ ընտրությունների մասին հայտարարվել է վաղուց` որպես քաղաքական օրակարգ և տեղին չէ, եթե որևէ մեկը արդարանա պատրաստ չլինելու հետ կապված:

Նա նշեց, որ խորհրդարան այս ժամանակահատվածը պետք է օգտագործեր Ընտրական օրենսգիրք ընդունելու համար։ Նա նաև և հույս հայտնեց, որ մինչ դեկտեմբեր դա կանեն: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի հետ կապված բոլոր հարցերը քննարկվել են և դրական համարեց անցողիկ շեմի նվազեցումը, քանի որ որքան հասարակության տարբեր շերտեր ներակայացված լինեն խորհրդարանում, այնքան լավ։ 

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք նպատակահարմար էին համարում որ հեղափոխությունից անմիջապես հետո ամռանը լիներ արտահերթ ընտրություններ, սակայն կողմ են նաև, որ լինի դեկտեմբերին: «Որքան շուտ լինի, որքան շուտ քաղաքական պրոցեսները հստակեցվեն, այնքան լավ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրություններին ձեր ստացած քվեները, ակնկալո՞ւմ եք, որ կհայտնվեք  խորհրդարանում, Արմեն Մարտիրոսյանը նախ նկատեց, որ դա հանրաքվե էր այն հարցի շուրջ, թե քաղաքացիները ցանկանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե ոչ: 

«Ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքացիներն այլ կերպ կբաշխեն իրենց ձայնը, սառնասիրտ քվեարկություն կանեն, բայց քաղաքական իրավիճակի պարզ գնահատումը բերում է համոզման, որ Նիկոլ Փաշինյանի առավելություն ակնհայտ է».,-ասաց նա:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը գտնում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի հնարավորությունների և մասնակցության հարցը չպետք է քննարկվի, այլ հակահեղափոխության, ռևանշիստների վերջնական կապիտուլյացիայի հարցը, ինչը հնարավոր է միայն արտահերթ ընտրություններով, հակառակ դեպքում իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի վերցնեն իշխանությունը:

Պետրոս Մակեյանը մտահոգություն հայտնեց, որ եթե Փաշինյանը հրաժարական տա, ապա հակահեղափոխականները Ռոբերտ Քոչարյանի կամ որևէ այլ թեկնածուին վարչապետ կընտրեն: 

Նա նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններին հեղափոխական էյֆորիայի ականատես եղանք: «Նոր իշխանությունները չկարողացան, թե չցանկացան, չեմ կարող ասել, քաղաքական դաշտի վերականգնման գործընթացներն իրականացնել, սակայն այս խառնաշփոթի մեջ այս հարցը կարծես երկրորդ պլան է մղվել»,-ասաց նա:

Ըստ Պետրոս Մակեյանի` Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը 80 տոկոսից ավելի չի ստանա արտահերթ ընտրություններում: Անդրադառնալով  Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանում 30 տոկոս ընդդիմություն լինելու պահանջին, նա ասաց.«Եթե հեղափոխությանը աջակից ուժերը դաս քաղեն և համախմբվեն մեկ թիմով հանդես գան, ես կարծում եմ, որ դա կլինի երկրորդ ուժը և այդ դեպքում մեկ երրորդի գերակշիռ մասը զբաղեցնելու է հեղափոխությանը աջակից ուժերը: Դրա այլընտրանքը նշանակում է փոշիացնել քվեները, ինչը տեղի ունեցավ Երևանի ավագանու ընտրություններին»։

Պետրոս Մակեյանը նաև ասաց հարցեր կան, որոնց շուրջ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ, բայց չեն բարձրաձայնում, քանի որ դրանից կօգտվեն հակահեղափոխական ուժերը: 

Ըստ նրա՝ միայնակ ընտրություններին մասնակցելով դժվար կլինի հաղթահարել նվազագույն շեմը, քանի որ ռեսուրսի խնդիր կա և իրենց կուսակցությունը միշտ երեք նախագահների թիրախում է եղել:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության. նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ արդեն սկսել են պատրաստվել ընտրություններին: «Չնայած գտնում ենք, որ դեկտեմբերը շատ շուտ է արտահերթ ընտրություններ անցկացնելու համար և ոչ թե ինչ-որ քաղաքական նկրտումներից ելնելով, այլ ռեալ իրավիճակից: Այսպես ափալ-թափալ կստացվի, որը չի արտահայտի իրական վիճակը»,- ասաց նա և նշեց, որ եթե պարտադրված լինի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին, ապա կմասնակցեն: 

«Մենք հիմա փորձում ենք ձևավորել ավելի լայն դաշինք գաղափարական հենքի վրա, սկսվել են բանակցությունները»,-ասաց նա և նշեց, որ սոցիալ-դեմոկրատական, սոցիալական արդարության սկզբունքի առաջնային համարող ուժերի հետ են իրականացվում այդ բանակցությունները:

Նա բացառեց համագործակցությունը ծայրահեղակաների և այսօրվա վիճակի համար պատասխանատուների հետ, խոսքը երեք նախագահների օրոք կառավարող ուժերի մասին է:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի ընդունմանը, նա նշեց, որ կան վիճահարույց հարցեր, որ իրենց երկու առաջարկություններ չեն ընդունվել, որոնցից մեկը ընտրագրավի վերացումն է։ Երկրորդը վերաբերում էր բոնուսային 30 տոկոսի փոփոխությանը: Արամ Սարգսյանը ամեն դեպքում դրական և կարևոր համարեց ռեյտինգային  ցուցակների վերացումը:

Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield