Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում ադրբեջանամետ զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ որոշումը
INTERNATIONAL NEWSՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում Ռոբերտ Ուոլթերի զեկույցին հավանություն տալու ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի որոշումը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ պետք է համատեղ աշխատել ռազմա-քաղաքական ղեկավարության նախանշած նպատակներին հասնելու համար' ի շահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի:
«Բոլոր այլ տեսակետները, որոնք կարող են միակողմանի որոշումների հանգեցնել կամ էլ միակողմանի արարքներ պարտադրել, մեզ համար անընդունելի են։ Մենք համարում ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ քաղաքական եղանակով, երկխոսության միջոցով եւ վստահության մթնոլորտում», - ասաց նախարարը՝ հավելելով, որ դա պիտի տեղի ունենա միջազգային հանրության աջակցությամբ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



