Փարիզում մոտոցիկլետով անձինք կրակ են բացել Ելիսեյան պալատի հարևանությամբ
INTERNATIONAL NEWSՓարիզում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. Ելիսեյան պալատի մոտակայքում մոտոցիկլետով երթևեկող անհայտ մարդիկ կրակ են բացել, ինչից հետո երկու մարդ հոսպիտալացվել է:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին, մոտոցիկլետով երթևեկող երկու տղամարդ վաղ առավոտյան կրակ են բացել ավտոմեքենաներից մեկի ուղղությամբ, որից հետո թաքնվել են հանցագործության վայրից:
Ավտոմեքենայում գտնվողները, որոնք տուժել են կրակոցներից, հիվանդանոց են տեղափոխվել: Բժիշկները նրանց վիճակը ծայրահեղ են գնահատում:
Իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ կատարվածի պատճառը հարաբերությունների պարզումն է եղել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



