ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա
INTERNATIONAL NEWSՆյու Ջերսի նահանգի Փլեյնֆիլդ քաղաքում նոյեմբերի 6-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհեվլ է մեկ տղամարդ, վիրավորվել են 6-ամյա աղջիկն ու նրա մորաքույրը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ականատեսի վկայությամբ՝ անհայտ անձը մոտեցել է տղամարդուն և կրակ բացել: Կրակել են մուգ ապակիներով Honda մակնիշի սպիտակ ավտոմեքենայից: Արդյունքում 24-ամյա տղամարդը ծանր վիրավորվել է, նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Վիրավորվել են վեցամյա աղջիկը և նրա հետ գտնվող կինը: Վկաների ցուցմունքներով՝ լսվել է 8 կրակոց:
Հարձակվողին հաջողվել է թաքնվել: Ոստիկանությունը փակել է շրջանը, իսկ քննիչները փնտրում են պարկուճները և հարցաքննում ականատեսներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



