Լիբանանի նախագահը ժամանում է Երևան
SOCIETYԼիբանանի նախագահ Միշել Աունը և առաջին տիկին Նադյա Չամին ուղևորվել են Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:
Նշվում է, որ ավելի ուշ Լիբանանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը կմիանա երկրի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլը: Պաշտոնական պատվիրակության կազմում են նաև այլ նախարարներ, դեսպաններ և դիվանագետներ:
Լիբանանի նախագահը գագաթնաժողովի ընթացքում հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների և գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



