Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


Անկախություն կերտողներին ու այն վառ պահողներին. 82 հիմնական դպրոցի աշակերտների նվերը

SOCIETY

Past.am

1918թ. մայիսյան հերոսամարտերից մինչև արցախյան պատերազմ, արցախյան պատերազմից մինչև մեր օրեր՝ նոր սերունդ, Հայոց բանակի զինվոր ու խաղաղության աղավնի: Պատմության կարևոր դրվագները, դեպքերն ու իրադարձությունները հայտնվել էին ԵրևանիՀովհաննեսՊողոսյանիանվանթիվ 82 հիմնականդպրոցի դահլիճի բեմում: Հայտնվել էին դպրոցի «7ա» դասարանի աշակերտների միջոցով: Նրանք կերպարանափոխվել էին ու դարձել մի ամբողջ 100-ամյա պատմություն կրողը:

 «Ես հայ եմ, ինչպես լեռն իմ բիբլիական»: Այս խորագիրն էր կրում կազմակերպված միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին: Այն նվիրված էր անկախություն կերտողներին ու այն վառ պահողներին:

«Միջոցառումն իր ձևաչափով էականորեն տարբերվում է մեր նախորդ բոլոր միջոցառումներից: Իսկ տարբերվելու գաղտնիքն այն է, որ գոնե իմ պաշտոնավարման ընթացքում երբևէ ծնողից կամ հատկապես մի ընտանիքից առաջարկ չի եղել կյանքի կոչելու մի հետաքրքիր նախաձեռնություն, ծրագիր, ինչպիսին  «Ես հայ եմ, ինչպես լեռն իմ բիբլիական» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառումը նվիրված է մեր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, մեր անկախությանը և, ինչու չէ, նոր Հայաստանին»,-Past.am-ի հետ զրույցում ասաց տնօրեն Լիլիթ Ասլանյանը՝ հավելելով, որ միջոցառման նախաձեռնության հիմքում դասարանի աշակերտների ծնողներն են՝ Գաբրիելյան և Սաֆարյան ընտանիքները:

«Աշակերտների հետ հիմնականում աշխատել է աշակերտներից Արսենի և Անուշի մայրիկը, միջոցառման կազմակերպման մեջ իրենց մեծ ավանդն են ունեցել նաև սցենարիստը, պարուսույցները: Աշխատանք է տարվել նաև բեմի դեկորացիայի վրա»,-նշեց նա:

Տնօրենը միջոցառումը բացառիկ է համարում՝ նաև հաշվի առնելով հետևյալը. «Եթե դպրոցներն են կազմակերպում միջոցառումները, հիմնականում ընտրում են տաղանդաշատ երեխաների, որ ամեն ինչ շատ ավելի փայլուն ու գերազանց լինի: Իսկ այստեղ չկան բացառություններ: Մասնակցում են՝ անկախ իրենց առաջադիմությունից: Խտրականություն չի դրվել աշակերտների միջև»:          

Լիլիթ Ասլանյանի խոսքով՝ ամենակարևոր խորհուրդը, որ կրում է այս միջոցառումը, ընտանիքի գաղափարն է:

«Պետականությունից, պետությունից, անկախությունից կամ այլ արժեքներից խոսելու ժամանակ մշտապես նշվել է մի արտահայտություն. պետության, պետականության կարևորագույն հիմքերից մեկը, ազգը պահող հիմքերից մեկն ընտանիքն է: Կարևորվում է ամուր ընտանիքը, ընտանիք, ուր արժևորվում է կրթությունը, ընտանիք, ուր դպրոցը դրված է առաջնային տեղում: Ծնողները միշտ պետք է լինեն դպրոցի կողքին, որովհետև միայն դպրոց-ծնող ճիշտ հարաբերությունների արդյունքում կարող ենք ունենալ ճիշտ, գրագետ, կրթված ու դաստիարակված սերունդներ: Թող ապրեն դպրոցի հոգսով, լինեն դպրոցի զորակիցը ու ապավենը: Սա շատ կարևոր է: Որքան ծնողների միջամտությունը շատ լինի թե՛ դպրոցական, թե՛ արտադպրոցական ծրագրերի մեջ, այդքան ամեն ինչ ստացված  է լինելու, այդքան հաղթանակած ենք լինելու: Միակ ցանկությունս այն է, որ ծնողները շատ ավելի լուրջ ու պատրաստակամ վերաբերվեն դպրոցին ու կրթությանը»,-եզրափակեց  Լիլիթ Ասլանյանը:

Աննա Բադալյան

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program