Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Արտահերթ ընտրությունները կենսական են, բայց չեն լուծելու ԱԺ որակի հարցը

ANALYSIS

Past.am

Որևէ կասկած չկա, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կենսական նշանակություն ունեն երկրում ստեղծված քաղաքական աղճատված մթնոլորտը առողջացնելու առումով: Ի վերջո, իշխանությունը չի կարող ֆորմալ գտնվել մի ուժի ձեռքում, իսկ իրականում՝ լրիվ այլ ուժի: Սա հղի է երկիշխանության համար պարտադիր հանդիսացող վտանգներով, վտանգներ, որոնք գուցե հիմա տեսանելի չեն, բայց կարող են տեսանելի լինել հետագայում, երբ արդեն ուշ կլինի: Այս իմաստով քաղաքական համակարգի կիսատությունից ազատվելու միակ ելքը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են, որոնց արդյունքներով արդեն Փաշինյանը կընտրվի վարչապետ, կունենա ավելի ամբողջական իշխանություն:

Սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման անհրաժեշտության հարցը չպետք է ստեղծի տպավորություն, թե մենք ընտրում ենք նոր ու որակապես այլ խորհրդարան: Հեղափոխությունից հետո ցանկացած ընտրություն կրում է առավելապես սիմվոլիկ բնույթ: Այս իմաստով սպասվելիք խորհրդարանական ընտրությունները ևս կարևոր են լինելու ոչ թե այն բովանդակությամբ, որ կունենանք ընտրության արդյունքներով, այլ բուն ընտրության փաստով, որը թույլ կտա ավարտին հասցնել հեղափոխության հերթական ցիկլը, ամբողջացնել իշխանությունն ու դրանից բխող պատասխանատվությունը մեկ ուժի ձեռքերում:

Շատ ենք խոսել այն մասին, որ Հայաստանում քաղաքական դաշտը մայիսյան իշխանափոխությամբ, ըստ էության, զրոյացվել է ու հիմա քաղաքական դաշտը ինքնակառուցվում է նոր էջից: Երևանի ավագանու ընտրությունները այս իրողությունն առավել քան ակնհայտ դարձրին: Բայց այս իրողությունն ակնհայտ դարձավ ոչ միայն ընտրությունների արդյունքներից վհատված ուժերի, այլև հենց իշխանության համար: Ակնհայտ է, որ չնայած դոմինանտ դիրքերին, իշխանությունը ևս ունի կուսակցություն դառնալու խնդիր: Ֆորմալ, իհարկե, այն կուսակցություն է ՝ ՔՊ-ի տեսքով: Բայց իրականում այն, ինչ հիմա ունենք, կարելի է անվանել Նիկոլ Փաշինյանի գործընկերների ու համակիրների ակումբ: Եվ խորհրդարանական ընտրություններում հաղթելու է հենց այս ակումբը՝ դրանից բխող հետևանքներով, երբ նոր խորհրդարանի մեծամասնությունը ներկայացնող պատգամավորները լինելու են ոչ թե կուսակցական գաղափարների ու ծրագրերի կրողներ, ոչ թե հայտնվելու են խորհրդարանում, որովհետև, օրինակ, կարողացել են ներկուսակցական դեբատներում հաղթել, այլ որովհետև վայելում են Փաշինյանի համակրանքն ու վստահությունը ՝ այս կամ այն չափաբաժնով:

Հաշվի առնելով այս իրողությունը՝  կարող ենք վստահաբար պնդել, որ ինչքան էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների փաստը կենսական լինի, դժվար է սպասել, որ մենք կունենանք բովանդակային առումով այլ որակի պառլամենտ: Անհնար է ունենալ այդպիսի պառլամենտ, քանի դեռ չկա կայացած քաղաքական դաշտ, կայացած կուսակցական համակարգ: Այս երկու կոմպոնենտների կարևորությունը առաջիկայում կդառնա խնդրահարույց հարց, երբ հեղափոխական ընթացքը կմտնի առավել խաղաղ հուն ու բովանդակությունը ավելի կարևոր կդառնա:

Լևոն Մարգարյան

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards