Թուրքիայում հայկական գորգը վաճառքի են հանել 1200 դոլարով
SOCIETYԹուրքիայի Ըսպարտա քաղաքում անհատ անձը վաճառքի է հանել հին հայկական գորգ՝ դրա դիմաց պահանջելով շուրջ 1200 ԱՄՆ դոլար, այսինքն՝ 7000 թուրքական լիրա:
Անշարժ գույքի վաճառքով զբաղվող թուրքական ամենախոշոր կայքում տեղադրվել է գորգի նկարը՝ խոշոր խաչի պատկերով ու հայկական զարդանախշերով:
Բրդյա ձեռագործ գորգի ստեղծման հստակ տարեթիվը հայտնի չէ: Հայտարարության հեղինակը նշել է, որ գորգն իրենց ձեռքն է անցել մեկ այլ անձից: Գորգը ձեռք բերելու պայմանների մասին հրապարակման հեղինակը չի մանրամասնել:
Ավելի վաղ Թուրքիայում վաճառքի է հանվել 160 տարվա հազվագյուտ հայկական գորգ, որի դիմաց պահանջվել էր 14.000 ԱՄՆ դոլար:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



