Yerevan, 16.June.2026,
00
:
00
BREAKING


Սեյրան Օհանյանի հետ հանդիպումներ ունենում ենք, բայց ընտրություններին մասնակցելու ցանկություն չի հայտնել. Ռազմիկ Պետրոսյան

POLITICS

«Ազատամարտիկների դաշինքը» դեռ որևէ քաղաքական ուժի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության վերաբեյալ կոնսուլտացիաներ չի իրականացրել,առաջիկայում պարզ կլինի՝ մասնակցելո՞ւ ենք ընտրություններին և եթե այո, ապա ինչ ձևաչափով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքը»-ի վարչության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

«Դեռ տեսնենք՝ որ քաղաքական ուժերն են հանդես գալիս, ծրագրերը որն է: Ընտրությունների մասնակցությունը կարող է լինել կամ դաշինքից անհատների մասնակցությամբ այլ քաղաքական ուժերի հետ, կամ դաշինքի միասնական տեսքով: Երբ որ կզգանք, որ որևէ քաղաքական ուժի հետ անելիքներ ունենք, անպայման կառաջադրվենք»,-նշեց նա:

Անդրադառանալով հարցին՝ արդյոք Սեյրան Օհանյանի հետ իրենց շփումներ շարունակվո՞ւմ են, գուցե միասին կրկին մասնակցեն, ինչպես նախորդ խորհրդարանական ընտրություններին, Ռազմիկ Պետրոսյանն ասաց.

«Հանդիպումներ ունենում ենք, տարբեր թեմաներով խոսում ենք, բայց ընտրությունների մասնակցության վերաբերյալ՝ ոչ, ինքը մասնակցության ցանկություն չի հայտնել»,-շեշտեց Ռազմիկ Պետրոսյանը:

 
 


Անդրադառնալով հարցին՝ արդյոք արտախորհրդարանական ուժերը մինչև դեկտեմբեր կհասցնե՞ն նախապատրաստվել ընտրություններին, եթե որոշեն մասնակցել, Ռազմիկ Պետրոսյանն ասաց.

«Քաղաքական ուժերը պետք է լինեն մշտական քաղաքական պրոցեսների մեջ, եթե ունեն հեղինակություն, ժողովուրդն իրենց ճանաչում է, խնդիրներ չեն լինի: Քաղաքական ուժերը հեղափոխությունից հետո արտահերթ ընտրությունների ցանկացած պահի պիտի պատրաստ լինեին»,-նկատեց ազատամարտիկը:

Ռազմիկ Պետրոսյանը կարծում է, որ վերջին ներքաղաքական զարգացումները ևս ցույց տվեցին՝ժողովուրդն իր ուժը հասկացել է և կրկին հաղթեց` հանգեցնելով Փաշինյան-Ծառուկյան հուշագրի ստորագրմանը:

«Հակահեղափոխություն չէր կարող լինել, եթե ժողովուրդը կանգնած էր: Շատ ավելի լավ եղավ, որ քաղաքական ուժերի առաջնորդները զգացին ժողովրդի կամքը: Հետհեղափոխական շրջանում արվում են քայլեր, որոնք հավատ են ներշնչում: Մինչ հեղափոխությունը ընդդիմությունը խնդիրներ էր դնում, հիմա քայլ առ քայլ այդ խնդիրները լուծվում են: Իհարկե, շատ է խոսվում, որ տնտեսությունն, այնուամենայնիվ, ակտիվ չէ, ներդրումներ չկան: Բայց իշխանությունները պատճառաբանում են, որ քանի դեռ ընտրություններ չեն եղել, ներդրումներ չեն լինելու, քաղաքական ճգնաժամ է, օրենսդիր իշխանությունը իրենց ձեռքին չէ: Տնտեսության, երկրի զարգացման ամենամեծ երաշխավորը լինելու է այն քաղաքական ուժը, որն ընտրությամբ իշխանության է գալու: Ընտրություններից հետո հետահեղափոխական տրամադրություններից պիտի անցել կոնկրետ գործի»,-մանրամասնեց նա:

Խոսելով այն մասին, թե որոնք է համարում իշխանությունների համար առաջին մարտահրավերը, որը պիտի լուծել ընտրություններից հետո, Ռազմիկ Պետրոսյանն ասաց.

«Հեղափոխության վերջնական հաղթանակից հետո կառավարության կազմում պետք է լինեն մարդիկ, ովքեր մասնագետ են, ոչ միայն տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչներ պետք է լինեն, այլ ամբողջ ուժերը պիտի ներգրավել: Ամեն մարդ պիտի իր տեղում լինի, այդ դեպքում կունենանք հաջողություն և կարճ ժամանակում մեր երկիրը դուրս կգա այս վիճակից»,-եզրափակեց նա:

 

 

 

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market