Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Ծովից ծով Հայաստանից` Թավշյա հեղափոխություն. Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգի բացումն աշխարհին ծանոթացրեց Հայաստանի պատմությանը

SOCIETY

Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի գալա համերգի բացման արարողությունն աշխարհին ծանոթացրեց Հայաստանի հազարամյակների պատմությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` շքեղ գունային ու լուսաձայնային շոուի միջոցով համերգի կազմակերպիչները րոպեների ընթացքում ներկայացրեցին Հայաստանի ու հայ ժողովրդի անցած ուղին` Տիգրան Մեծի Ծովից ծով Հայաստանից մինչև 2018թ.-ի Թավշյա հեղափոխություն:

Դեռևս մեր թվարկությունից առաջ, 1-ին դարում Հայաստանի սահմանները ձգվում էին Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Գալա համերգի հանդիսավոր բացման արարողության առաջին վայրկյաններին պարային ու դերասանական համարով ցույց տրվեց Արքայից արքա Տիգրան Մեծի կառավարման այդ փառահեղ ժամանակաշրջանը:

Բեմից հնչող շարականի անզուգական կատարմամբ հանդիսատեսին ներկայացվեց 301 թվականը, երբ Հայաստանը դարձավ աշխարհում առաջինը երկիրը, որը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն:

 
 

Պատկերն էլ ավելի ամբողջացավ, երբ բեմում երևացին նաև քրիստոնեության հիմնական խորհրդանիշները` խաչն ու ձուկը:

Հայոց պատմության ընթացքում Հայաստանից դուրս բազմաթիվ հայաշատ օջախներ են ստեղծվել, իսկ դրանցից մեկին հաջողվել է անգամ հայրենիքից դուրս լինել հայկական թագավորություն: Կիլիկյան Հայաստանի պատմությունը բեմում ներկայացվեց ծովային առևտրի պատկերներով:

Սայաթ-Նովա, Տիեզերական վարդապետ Նարեկացի, Մարտիրոս Սարյան. անուններ, որոնք աշխարհը գրավել են իրենց ստեղծագործություններով: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի գալա համերգի հանդիսատեսը ևս մեկ անգամ հնարավորություն ունեցավ տեսնել ու զգալ դրանք:

Հայկական մշակույթի ներկայացումից հետո գալա համերգի բեմը ողողվեց կարմրով. եկել էր ժամանակն աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելու`1915թ.-ի Հայոց ցեղասպանության մասին: Գաղթի ճանապարհն ու ցեղասպանությունը ներկայացնող տեսարաններն ամբողջացրեց Ջիվան Գասպարյանը` հայկական ծիրանափողի՝ դուդուկի անզուգական կատարմամբ:

Սովետական Հայաստանի ժամանակաշրջանին անդրադառնալիս չշրջանցվեց հայկական կոնյակը, որի պատվիրատուն Կրեմլն էր, իսկ հայկական «Դվին» կոնյակը խմում էր անձամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը:

Հայկական ջազի հնչյունների ներքո բեմում սկսեցին թվարկվել այն մեծերի անունները, որոնցով աշխարհը ճանաչել ու ճանաչում է Հայաստանն ու հայերին: Մինասի, Արամ Խաչատրյանի, Խորեն Աբրահամյանի, Մարտիրոս Սարյանի, Հրանտ Շահինյանի, Եղիշե Չարենցի, Մհեր Մկրտչյանի, Հովհաննես Թումանյանի ու Ատոմ Էգոյանի կողքին հիշատակվեց նաև հայկական «System of a Down» ռոք խումբը, որի ավանդը մեծ է աշխարհի կողմից Հայաստանի ճանաչման գործում:

Գալա համերգի բացման հատվածում հազարամյակների Հայաստանի պատմության ներկայացումն ավարտվեց 2018թ.-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության պատկերներով, ինչպես նաև՝ այդ իրադարձությունների առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆրանսերեն ասված ողջույնի խոսքով` «Բարի գալուստ Հայաստան»:

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service