Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը վստահ է, որ ՖՄԿ նորընտիր գլխավոր քարտուղարը կզարգացնի Ֆրանկոֆոնիայում երիտասարդների թեման

SOCIETY

Past.am

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը շատ է կարևորում Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը և վստահություն հայտնում, որ նորընտիր գլխավոր քարտուղարը կկարողանա զարգացնել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարության պետքարտուղարը նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

«Սա շատ կարևոր պահ է բոլորիս համար, որ մենք ապրեցինք այս շաբաթ, և այն կարևոր էր հատկապես Հայաստանի համար: Մենք՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, գնում ենք դեպի 50-ամյակ, որը կնշվի Թունիսում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր խորհրդանիշ է, քանի որ այդ երկրից է եղել Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերից մեկը՝ Հաբիբ Բուրգիբան, ով նաև թունիսցի քաղաքական և հասարակական գործիչ էր, իսկ այսօր Թունիսը ներկայացնում է տվյալ երկրի արտաքին գործերի և համագործակցության նախարար Լուիզ Մուշիկիվաբոն, ով այսուհետև գլխավորելու է կազմակերպությունը»,- նշեց Ժան-Բատիստ Լեմուանը:

Նա ընդգծեց, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ձեռք ձեռքի տված աշխատելու է բոլոր անդամ պետությունների, ինչպես նաև նորընտիր գլխավոր քարտուղարի հետ:

«Ֆրանկոֆոնիան միևնույն ժամանակ և՛ միասնություն է, և՛ բազմազանություն: Միասնություն է այն լեզվի միջոցով, որով մենք հաղորդակցվում ենք, իսկ բազմազանություն՝ այն պատմության միջոցով, որ ամենքս ունեցել ենք»,- շեշտեց Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը:

Լեմուանը ողջույններ հղեց նախորդ տնօրինությանը՝ ՖՄԿ նախկին գլխավոր Միկայել Ժանին, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կառավարիչ Ադամա Ուանին:

«Մենք տեսնում ենք, որ մեր համաքաղաքացիները հարցեր են տալիս ճգնաժամերի ավելացման վերաբերյալ, բայց Ֆրանկոֆոնիան հենց դրա համար է տվյալ երկրում, որպեսզի  կարողանա ինչ-որ տեսակի «բուժամիջոցներ» առաջարկել իրավիճակի կարգավորման համար: Այդ «բուժամիջոցները» առաջարկվում են այնպիսի կառույցների հետ միասին, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը կամ տարածաշրջանային կազմակերպությունները»,- ասաց Ժան-Բատիստ Լեմուանը և հավելեց,  որ բոլոր անդամ պետությունները ցանկություն ունեն ավելի սերտ աշխատանքներ իրականացնել Ֆրանկոֆոնիայի և այլ կառույցների միջև: 

Նա վստահեցրեց, որ Ֆրանկոֆոնիան ոչ միայն գրավիչ է այն տարածքների համար, որտեղ ֆրանսերենն օգտագործվում է արդեն տասնամյակներ շարունակ, այլ նաև այն տարածքների, որոնց համար ֆրանսերենը հիմնական լեզուներից չէ:

«Այդ պետություններն ընտրություն են արել ավելի մոտենալու Ֆրանկոֆոնիային և հասանելիություն ունենալ դեպի մի ոլորտ, մի տիրույթ, որը վերաբերում  է   երիտասարդությանը: Կարծում եմ երիտասարդության թեման շատ կարևոր է նաև Լուիզ Մուշիկիվաբոն  համար, քանի որ նա հավատում է, որ կկարողանա այն առաջ տանել՝ կրթության, աշխատանքի և փոխանակումների միջոցով»,- ընդգծեց Լեմուանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը խոսքն ավարտեց՝ մեջբերելով ֆրանսիական «Տրի յան» երաժշտական խմբի, որի երգում ասվում է. «Ֆրանկոֆոնիան չունի թուղթ, այն գոյություն ունի, եթե յուրաքանչյուր սերնդի կին թե տղամարդ իրեն ճանաչում է որպես ֆրանկոֆոն»:

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service