Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան իր դժգոհությունն է հայտնել սխալ օրհներգ հնչեցնելու պատճառով
SPORTՋիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան շատ հիասթափված է այն հանգամանքից, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի շրջանակներում այսօր կայացած Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ հնչել է Լիխտեյնշտեյնի ազգային հավաքականի օրհներգը. Այս մասին ասված է Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Երևանում Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան ներկայացնող պատվիրակության ղեկավարից այդ սխալմունքի համար, և այդ մասին հայտարարություն է արվել ազգային մարզադաշտում:
Հիշեցնենք, որ Հայաստան-Ջիբրալթար հանդիպումն այսօր ավարտվել է 0:1 հաշվով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



