Գիտնականներ․ Գենոլոգիական կայքերը ցանկացած հանցագործի գտնելու հնարավորություն կտան
SOCIETYԳենոլոգիական կայքերի օգնությամբ կարելի է գտնել ցանկացած մարդու։ Դրա համար անհրաժեշտ է, որ նրա մինչեւ չորս սերունդ ազգականը իր ԴՆԹ-ի տվյալները հանձնի։ Այս եզրակացությանն են հանգել գիտնականները՝ տեղեկացնում է Science-ը։
Այժմ նման կայքեր սկսել է օգտագործել ոստիկանությունը՝ հանցագործներին գտնելու համար։
2018թ․ ապրիլին ԱՄՆ-ի ոստիկանությանը հաջողվեց բռնել սերիական մարդասպանին, ով թաքնվում էր 40 տարի։ Դա հնարավոր եղավ ԴՆԹ-ի անալիզի եւ առցանց-սերվիսի միջոցով, որը մարդուն իր տոհմածառը ստեղծելու հնարավորություն է տալիս։
Քննիչները, հանցանքի վայրից վերցված ԴՆԹ-ն համեմատելով այն նմուշների հետ, որոնք մարդիկ ուղարկում էին առցանց-սերվիսին, գտան ոստիկանության 72-ամյա նախկին սպային։ Նրա հարազատներից մեկի տոհմածառը օգնեց գտնել Ջոզեֆ Ջեյմս Դեանժելոյին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



