Էջմիածնում միմյանց են բախվել մեքենաներ․ կա տուժած
SOCIETYՀոկտեմբերի 14-ին, ժամը 12:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում` ռուսական դպրոցի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդը` Ա. Խ., 1984 թ.) և «Toyota» մակնիշերի (վարորդը` Գ. Մ., 1978 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Ս.-ն (1968 թ.) հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



