Գերմանիայում ինքնաթիռն ընկել է մարդկանց վրա. կան զոհեր
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Հեսսեն երկրամասում Cessna տեսակի թեթև օդանավն ընկել է մարդկանց խմբի վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով գերմանական ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է տեղի ժամանակով 15:45-ի սահմաններում (երևանյան՝ 17:45) Ֆուլդա քաղաքի մոտակայքում:
Գերմանական աղբյուրները, վկայակոչելով ոստիկանության տվյալները, հայտնում են, որ ավիավթարի հետևանքով առնվազն երեք մարդ է մահացել, որոնցից մեկը՝ երեխա: Եվս ութ մարդ վիրավորվել է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



