Թրամփը չի բացառել, որ Պենտագոնի ղեկավարը հրաժարական կտա
INTERNATIONAL NEWSԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հնարավոր է՝ առաջիկայում հրաժարական տա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Պենտագոնի ղեկավարը ժողովրդավար է, սակայն մարդիկ հեռանում են. սա Վաշինգտոնն է:
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, Մետիսի հավանական հրաժարականի պատճառները մի քանիսն են. տարաձայնությունները ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թրամփի հետ, միջուկային գործարքը և Կորեայում զորավարժությունները:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք լավ հարաբերությունների մեջ են Մետիսի հետ, սակայն ինքը փոխում է իր վարչակազմը, ինքն էլ իր իրավասությունների շրջանակում է:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Մետիսը հրաժարական է տալու:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



