Ռուսաստանի քաղաքականությունը վտանգավոր է. ԱՄՆ պաշտպանության նախարար
INTERNATIONAL NEWSԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը վտանգ է ներկայացնում համաշխարհային կարգի համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նա Ռուսաստանին մեղադրել է Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտելու մեջ, Բալթիայի երկրներին վախեցնելու փորձի և Սիրիայում քաղաքացիական պատերազմի երկարաձգմանը նպաստելու մեջ:
Ըստ Պենտագոնի ղեկավարի՝ առավել լուրջ գործոն են հանդիսանում Ռուսաստանի կողմից, միջուկային զենքի գործածման հնարավորության մասին հայտարարությունները, ինչը հարցրեր է առաջացնում Մոսկվայի' ռազմավարական կայունությանը հակված լինելու հետ կապված:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Ռուսաստանի դեմ պատերազմի, սակայն պետք է հարմարվեն այն բանին, ինչն ինքն անվանեց Մոսկվայի ագրեսիվ գործողություններ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



