Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրերին «Զվարթնոց» օդանավակայանը 29 մասնավոր չվերթ է սպասարկել
SOCIETYՖրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 08-ից 14-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, շնորհիվ աշխատակիցների բարձր պատասխանատվության և պրոֆեսիոնալ աշխատանքի, կանոնավոր չվերթերին զուգահեռ, հավուր պատշաճի սպասարկել է նաև 29 մասնավոր չվերթ՝ իր 430 ուղևորով։
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ՝ որոշ ավիաընկերություններ ավելացրել էին իրենց կանոնավոր չվերթերի հաճախականությունը, ինչպես նաև օդանավերը փոխարինել էին ավելի մեծ տարողության օդանավերով։ Ճիշտ համակարգված աշխատանքների արդյունքում, միայն վերը նշված ժամանակահատվածում սպասարկվել է ավելի քան 1000 հավելյալ ուղևոր։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



