Խաբարովսկի օդանավակայանում երկու ինքնաթիռներ են բախվել
INTERNATIONAL NEWSԽաբարովսկի օդանավակայանում «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը թռիչքից առաջ թռիչքուղում բախվել է Ան-26 ինքնաթիռի:Արմենպրես-ի հաղորդմամբ` Հեռավորարևելյան տրանսպորտային ընկերության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան:
«Խաբարովսկի օդանավակայանում կիրակի առավոտյան «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը թռիչքից առաջ թռիչքուղում բախվել է Ան-26 ինքնաթիռի. Տուժածներ չկան»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքերով, ինքնաթիռը պետք է Մոսկվա ուղևորվեր:
Այժմ քննարկվում է ուղևորներին մեկ այլ օդանավով տեղափոխելու հարցը: Տեղի ունեցած դեպքի առթիվ նախաքննություն է կատարվում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



