Ֆուտբոլում 20 տարում փչացրածը 20 օրում ուղղել հնարավոր չէ. Արթուր Վանեցյան
SPORTՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` Մակեդոնիայի հետ կայանալիք խաղից առաջ ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախաղային մարզմանը, զրուցել ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ, ինչից հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
«Ֆուտբոլիստների հետ զրուցեցինք մեր հետագա անելիքների, վաղվա խաղի: Լավ խաղու լավ տրամադրություն մաղթեցի տղաներին, որ կկարողանան հավաքվել և լավ խաղ ցուցադրել:
Ջիբրալթարի հետ խաղի արդյունքը բոլորդ տեսաք: Չնայած` պարտվեցինք, բայց եթե նայենք վիճակագրությանը ,վերջին շրջանում ամենալավ խաղերից մեկն ենք անցկացրել: Ամեն դեպքում պարտվել ենք, ինչի պատճառների մասին շատ խորը քննարկում ու վերլուծություն ենք ունեցել:
Առաջիկայում կներկայացնենք երկարաժամկետ ծրագիր, ինչի մասին խոստացել էի իմ ընտրվելու ժամանակ: Այդ ծրագրով ցանկանում ենք զարգացնել մեր մանկապատանեկան ֆուտբոլը, լավ կլինի, որ ունենք մեծ թվով ֆուտբոլիստներ, որպեսզի հետագայում Ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ընտրության հնարավորություն ունենա: Հիմա ՀՀ-ում մոտ 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ կա, ու մարզիչն հենց նրանց մեջ պետք է ընտրություն կատարի: Արդեն մոլուցքի է վերածվել նաև այն, որ ամբողջ աշխարհում փորձում ենք գտնել հայկական արմատներով ֆուտբոլիստների: Ոմանց հետ հաջողվում է բանակցություններ վարել, ոմանց հետ` ոչ:
Չեմ ցանկանում թերագնահատել մեր հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներին, բայց եթե օբյեկտիվորեն նայենք, նայելով խաղն ու արդյունքները, հասկանում ենք, որ այդ արդյունքները մեզ շատ չեն բավականացնում:
Ամեն դեպքում, առաջիկայում կներկայացնենք ծրագիրն ու կսկսենք աշխատել այդ ուղղությամբ: Ֆուտբոլասերներին պարզապես կոչ կանեմ լցվել համբերությամբ և վստահել մեզ: Շատ զգայում թեմա է ֆուտբոլը: Մեր ազգը ցանկացած պարտություն ծանր է տանում, ինչպես` մենք: Առաջիկայում կտեսնեք գործուն քայլեր»,- նշել է Վանեցյանը:
Խոսելով գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ ունեցած զրույցի մասին` ՀՖՖ նախագահն ասել է հետևյալը.
«Արմեն Գյուլբուդաղյանցին խնդրել եմ չընկճվել, փորձել եմ ոգևորել: Հուսով եմ ` վաղը կունենանք դրական արդյունք: Ես անվերապահորեն վստահում եմ Գյուլբուդաղյանցին»:
Արթուր Վանեցյանը խոսել է նաև Յուրի Ջորկայեֆի մասին, ով վերջերս հայտարարել էր, որ իրեն տեսնում է ֆուտբոլում.
«Խոսել եմ Ջորկայեֆի հետ, նա չունի մարզչական արտոնագիր ու չի կարող գլխավորել մեր հավաքականը: Այսօր մենք ունենք մարզիչ` Արմեն Գյուլբուդաղյանցը, ով շատ պրոֆեսիոնալ է ու չպետք է թերագնահատենք նրա պրոֆեսիոնալ հատկանիշները: Մենք բոլորս պետք է վստահենք նրան: Նա իսկական պրոֆեսիոնալ է, աճացրել է շատ մեծ ֆուտբոլիստների: Պետք է վստահել և աջակցել մարզչին»Բայց հրաշքներ չեն լինելու: 20 տարում փչացրածը 20 օրում ուղղել հնարավոր չէ: Որքան` դուք եք մտածում, 10 անգամ ավել մենք ենք մտածում այս հարցի շուրջ:
Վաղը պետք է աջակցենք մեր հավաքականին: Երկրպագենք ու հավատանք, որ մեր տղաները կկարողանան հավաքվել ու արդյունք ցույց տալ»,- երկրպագուներին դիմել է Վանեցյանը:
Արթուր Վանեցյանն ավելի վաղ նշել էր, որ չի միջամտելու հավաքականի գլխավոր մարզչի որոշումներին, բայց, ամեն դեպքում, ունեցել է հավաքականի հայտացուցակի իր տարբերակը.
«Այո, իմ մտքում ունեցել եմ: