Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքապետի երդման արարողությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել. ստանալու դեպքում կգնայի, բայց հրավիրված մարդկանց տեսնելուց հետո դուրս կգայի դահլիճից. Վ. Խաչատրյան

POLITICS

1992-1996 թվականներին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վահագն Խաչատրյանը Հայկ Մարությանի երդման արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել: Նախկին քաղաքապետը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հրավեր ստանալու դեպքում կգնար քաղաքապետարան, բայց միջոցառմանը հրավիրված մարդկանց տեսնելուց հետո դուրս կգար դահլիճից:

«Վիրավորվածության խնդիր չկա, ուղղակի ես չգիտեմ՝ ինչից ելնելով են հրավերներ ուղարկել, ինչ կարգով: Նախկինում ես էլ եմ զբաղվել այս ամենով և որքան տեղեկացված եմ, հատուկ կարգ գոյություն ունի և դրա համար համապատասխան մարմին կա քաղաքապետարանում»,- նշեց Վ. Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին երդման արարողության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ բոլոր նախկին քաղաքապետերը հրավիրված են եղել միջոցառմանը:

 
«Ինձ մոտ նեղսրտվածություն կար երդման արարողությանը հրավիրված մարդկանց հետ կապված: Ես ինքս շատ վատ կզգայի, որ այդ մարդկանց կողքին մասնակցեի 2018 թ.-ի ազատ, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված ավագանու և քաղաքապետի Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը: Ես ինձ չէի պատկերացնի և չէի էլ ուզի այդտեղ լինել:  Ինձ համար անհասկանալի էր այդ մարդկանց լինելը: Հրավերը լինելու դեպքում որևէ առիթ չէի ունենա մերժելու, բայց եթե այդ մարդկանց հետ լինեի, հաստատ դուրս կգայի դահլիճից: Այդ մարդկանց գաղափարների, այդ մարդկանց ստեղծած Հայաստանի դեմ ես պայքարել եմ»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Նախկին քաղաքապետը նշում է, որ խոսքը երդման արարողությանը ներկա և՛ քաղաքական գործիչների, և՛ մտավորականների մասին է:

«Պաշտոնյաների դեպքում արարողակարգային խնդիր կա, դա էլի ընկալելի է: Անկախ իմ քաղաքական հայացքներից, իմ անձնական մոտեցումներից, այդ մարդիկ որպես պետական ինտիտուտ ներկայացնող, պետք է մասնակցեին, դրանք ոչինչ, բայց այնտեղ մարդիկ կային, որոնց մասնակցությունն ինձ համար որևէ ձևով ընկալելի չէ: Այդ մարդիկ հակառակն են արել բոլոր առիթներով, գովաբանել են և ողջունել են այն, ինչը կատարվել է այս 20 տարիների ընթացքում ՀՀ-ում, հատկապես դա վերաբերում է մտավորականներին:

Այդ մարդիկ, նախ և առաջ, պետք է պատասխան տան ոչ թե իրավական, այլ բարոյական դաշտում: Այդ ի՞նչ կատարվեց, որ ամիսներ առաջ ձոներ էիք նվիրում նախկին իշխանավորներին, այդ թվում՝ նախկին քաղաքապետին, հիմա էլ ոգևորությամբ, երազանքներով, մեծ սպասումներով ողջունում եք: Այս առումով ես խորին շնորհակալություն պետք է հայտնեմ, որ ինձ չեն հրավիրել և երկընտրանքի առաջ չեն կանգնեցրել»,- նշեց նա:

Ներկա իշխանությունները հայտարարում են սիրո և հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու մասին, բայց Վահագն Խաչատրյանը խոսքով՝ հանդուրժողականությունը չի նշանակում, որ պետք է սկզբունքները ոտնահարել:

«Ինձ նման ավելի հանդուրժող, խաղաղասեր մարդ քիչ կա, բայց կարծում եմ, որ մեր երազանքի ապագային հասնելը սկզբունքայնություն է պահանջում: Իսկ այդ սկզբունքայնության մեջ մտնում է այն, որ տարիներով իրենց դրսևորումներով արժեքներն ուղղակի սպանած մարդկանց պետք է հեռու պահել»,- ասաց նա:

 

 

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank