Շարունակվում է Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածի հիմնանորոգումը
SOCIETYՄարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի (Մ-11) Վարդենիս-Սոթք (38-43-րդ կմ) հատվածում սեպտեմբերի 11-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինարարական տեղամաս, տեղում ուսումնասիրել կատարվող աշխատանքները։
Ճանապարհահատվածը հիմնանորոգող «Կապավոր» ընկերության պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։ Նշվել է, որ արդեն իսկ կատարվել է հիմնանորոգման ընդհանուր ծավալի հողային աշխատանքների 40%-ը, նորոգվել է արհեստական կառուցվածքների 70%-ը, դրան զուգահեռ, գոյություն ունեցող ասֆալտբետոնե պատվածքի վերաօգտագործման սառը վերամշակման եղանակով ընթանում են նաև ասֆալտապատման աշխատանքներ։ Ճանապարհային պատվածքի ներքին շերտի 68% և վերին շերտի 40% ասֆալտապատումն արդեն կատարված է։
Գոռ Ավետիսյանը կապալառու ընկերության պատասխանատուների հետ քննարկել է շինարարության ընթացքի, ժամկետների հետ կապված մի շարք հարցեր։
Հանձնարարվել է առավելագույն ուշադրություն դարձնել հատկապես իրականացվող աշխատանքների որակին։
5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը, ըստ պայմանագրի, նախատեսված է ավարտել դեկտեմբերի 10-ին։ Սակայն շինարարները փաստում են, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կտա այն ավարտել ժամկետից շուտ՝ ավահովելով շինարարության բարձր որակը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



