Ռումինիայի գիշերային ակումբում հրդեհի զոհերի թիվը հասել է 43-ի
INTERNATIONAL NEWSՌումինիայում նոյեմբերի 8-ի առավոտյան մահացել է Բուխարեստի գիշերային ակումբում տուժածներից ևս երկուսը, այդպիսով այդ դեպքի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: -Արմենպրես-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հիվանդանոցներում շարունակում է գտնվել 103 տուժած, որոնց ից 44-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ: Ռումինացի մասնագետներն օգնություն են խնդրել իրենց արտասահմանցի գործընկերներից, մի քանի տուժածներ տեղափոխվել են Հոլանդիա և Ավստրիա:
Ըստ նախնական վարկածի, հրդեհը բռնկվել է հրավառության հետևանքով, որն իրականացվել է անվճար համերգի ժամանակ: Ակումբում տեղի ունեցածը հանգեցրեց երկրում բողոքի ցույցերի, ինչի արդյունքում երկրի վարչապետը Վիկտոր Պոնտան հրաժարական ներկայացրեց:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



