Yerevan, 31.October.2026,
00
:
00
BREAKING

«Դպրոցները փակելու որոշման մեջ «փակել», «լուծարել» բառերը չեն օգտագործվում». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Արմինե Գրիգորյան) գրում է.

Հանրապետության խոշոր քաղաքներից մեկում հիմնական դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթին մասնակցելու դիմում չներկայացնելու դեպքը առիթ հանդիսացավ մտորելութե ինչպես կարող է գործազրկության նման պայմաններում այդպիսի առաջարկի հանդեպ պահանջարկ չձևավորվել: Պատկերն ավելի հետաքրքիր է դառնում, երբ համեմատում ենք ոչ վաղ անցյալում՝ նախկին իշխանությունների ժամանակների դպրոցների տնօրենների մրցույթների անցկացման, այդ պաշտոնի հավակնորդների հերթի երկարության ու պաշտոնն իրարից խլելու տխրահռչակ դեպքերի հետ:

Հիմա, երբ իրավիճակ է փոխվել, ընտրությունների ժամանակ տնօրեններն այլևս առաջվա պես օդ ու ջրի նման պետք չեն իշխանություններին, պարզվում է, որ այդ պաշտոնն էլ այլևս առաջվանը չէ: Նույնիսկ կարող է անգամ պահանջարկ չունենալ հասարակության շրջանում:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Մեջլումյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ մեկ դպրոցի օրինակով դժվար է ասել, թե ինչ խնդիր կարող էր լինել, որ որևէ դիմում չլինի, քանի որ դա խիստ անհատական հարց է և ճիշտ եզրակացություն անելու համար հարկավոր է հարցը մանրամասն ուսումնասիրել: 

«Մեկ դպրոցի օրինակով դժվար է եզրակացություն անելը, քանի որ պատճառները կարող են տարբեր լինել: Օրինակ՝ կարող է դպրոցը պարտքեր ունի, կարող է անմխիթար վիճակում է, թեկնածուները գիտեն, որ այդպես է, չեն ցանկանում նման խնդիրների մեջ մտնել և այլն: Այսինքն, տասնյակ պատճառներ կարող են լինել, որոնք հարկավոր է ուսումնասիրել»,– ասաց Ա. Մեջլումյանը:

Վերջին ուսումնասիրությունը, որը կազմակերպությունն իրականացրել է, դպրոցների օպտիմալացման խնդրին է վերաբերել: Ուսումնասիրել են 2017 թ. կառավարության կողմից ընդունված՝ դպրոցների օպտիմալացման մասին որոշման հետևանքները: Ըստ այդմ՝ օգոստոսից սկսած հանրապետությունում մոտ 16 դպրոց է օպտիմալացվել, որը, պարզվում է, բավականին խնդիրներ է առաջացրել: Նոր կառավարության օրոք, սակայն, բարեբախտաբար, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ գյուղերում այլևս դպրոցներ չեն փակվի, փոխարենը այլ գործառույթներ կավելանան: 

«Դպրոցները փակվել են կառավարության որոշումներով, բայց այդ որոշման մեջ չի նշվել «դպրոցը փակել» բառակապակցությունը: Դրա փոխարեն կա այսպիսի ստանդարտ ձևակերպում՝ «վերակազմակերպել դպրոցը և միացնել մեկ այլ դպրոցի»: Ստացվում է, որ դպրոցը թեև փաստացի փակվում է, բայց իրավաբանական ձևակերպման տեսանկյունից որոշման տեքստերում «փակել», «լուծարել» բառակապակցությունները չեն օգտագործվում: Նման ճակատագրի անցյալ տարի արժանացել են մայրաքաղաքի Կոնդում գտնվող դպրոցը, Էրեբունի, Արաբկիր, Կենտրոն համայնքների որոշ դպրոցներ և այլն: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ դպրոցների մոտ 30 %–ը մայրաքաղաքում էին, իսկ մնացածը՝ մարզերում»,– ասաց Ա. Մեջլումյանը: 

Շենքեր կան, որոնք արդեն հատկացվել են, մի մասն էլ փոխանցվել է Պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռին: Փոփոխությունները բազմաթիվ խնդիրներ են առաջացրել, որոնք այդպես էլ մնացել են օդում կախված: Ու թեև դրանց լուծումները գտնելու ուղղությամբ մտածում են նոր իշխանությունները, բայց ամեն հարց չէ, որ հնարավոր է մեկ օրում լուծել: Ի դեպ, դպրոցների շենք–շինությունների մասնավորեցման գործընթացի վերջին ալիքը եղել է անցյալ տարվա օգոստոս–հոկտեմբերին, իսկ իշխանափոխությունից հետո այդ մոտեցումն ամբողջովին կասեցվել է: Ու թե ինչ ճակատագրի կարժանանան նախորդ իշխանությունների ժամանակ օպտիմալացման ենթարկված շինությունները, դեռ պարզ չէ:

«Իշխանափոխությունից հետո ԿԳ նախարարի առաջին քայլերից մեկն էլ այն էր, որ այցելելով Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոց, որը նախորդ կառավարության որոշմամբ պետք է փակվեր, հայտարարեց, որ այդ դպրոցն այլևս չի փակվելու: Հետագայում վերանայվեց ոչ միայն կառավարության այդ որոշումը, այլև ողջ քաղաքականությունը: Այսինքն, այսօրվա դրությամբ կարող ենք արձանագրել, որ նոր կառավարությունն այդ խնդիրն արդեն լուծել է: Ոլորտի բոլոր պաշտոնյաներն էլ նշում են, որ այն այլևս նախկին ձևով չի շարունակվելու: Ինչ վերաբերում է գյուղական վայրերին, ապա այնտեղ, հատկապես, այլևս որևէ դպրոց չի փակվելու, իսկ մասնագետների հարցը դեռևս շարունակում է օրակարգային մնալ»,– ասաց Ա. Մեջլումյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice