Ադրբեջանի արտարժույթի պահուստը 50 տոկոսով կրճատվել է
ECONOMICS2015 թվականի սկզբի համեմատ, Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստները 50,3 տոկոսով կամ 6923,7 մլն դոլարով կրճատվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը' նշելով, որ միայն հոկտեմբերին ԿԲ-ի արտարժույթի պահուստը 180,1 մլն դոլարով նվազել է:
Կայքը նշել է, որ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ԿԲ-ի արտարժույթի պահուստը կրճատվել է 54,5 տոկոսով կամ 8199 մլն դոլարով:
ԿԲ-ի զեկույցի համաձայն' ազգային արժույթի' մանաթի այս տարվա փետրվարի վերջին 35 տոկոսով արժեզրկումից հետո մարտ-նոյեմբեր ամիսներին արտարժույթի պահուստները կրճատվել են 37,9 տոկոսով կամ 4169,8 մլն դոլարով:
Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի տարեկան կտրվածքով պաշտոնական պահուստները կրճատվել են 53,17 տոկոսով եւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 7044,2 մլն դոլար: Միայն ընթացիկ տարվա սեպտեմբերին պահուստները կրճատվել են 3,7 տոկոսով: Տարվա սկզբի համեմատ' կրճատումը կազմել է 48,8 տոկոս:
Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստի արագորեն նվազումը պայմանավորված է նավթի համաշխարհային գների շարունակական անկման հետ:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 42 դոլարով ցածր է: