Yerevan, 25.October.2026,
00
:
00
BREAKING

Կադրային քաղաքականության «հակաբարիկադային» բարդությունները. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը քննարկումների առիթ դարձավ մամուլում և սոցցանցերում: Հատկապես սուր քննադատվեց այս նշանակումը հեղափոխության համակիրների կողմից, ովքեր Պողոսյանին համարում են նախորդ համակարգի անբաժան մասնիկ, օդիոզ դեմք: Եղան նաև այնպիսի տեսակետներ, ըստ որոնց Պողոսյանին պետք էր ոչ թե նշանակել որևէ պաշտոնի, այլ նրա հանդեպ քրեական գործ հարուցել:

Մի կողմ թողնելով կոնկրետ Պողոսյանի նշանակումը, այդ նշանակման իրական ու մասնավորաբար վարչապետի պաշտոնակատարի կողմից մի քանի անգամ հայտարարված հիմնավորումներն ու դրանց շուրջ հանրային դժգոհության հարցը, կուզենայինք խոսել խնդրի ընդհանրական կողմի՝ նոր իշխանության կադրային քաղաքականության մասին:

Ակնհայտ է, որ հեղափոխությամբ իշխանության եկած ուժի առջև կրկնակի չափաբաժնով ծառացել է մի խնդիր, որը միշտ արդիական է եղել Հայաստանում՝ կադրային սովը: Հեղափոխության դեպքում այդ սովը զգացվում է մի քանի անգամ ուժեղ՝ հաշվի առնելով, որ իշխանության եկած ուժն օբյեկտիվորեն չուներ ամբողջ ադմինիստրատիվ համակարգը լրացնելու ռեսուրս, կա նախորդ համակարգի ու դրա կադրերի հանդեպ հիմնավորված, տեղ–տեղ էլ չափազանցված հանրային հակակրանք: Բայց՝ մյուս կողմից, իհարկե, երկրի կառավարումը, կառավարման կոնկրետ ոլորտներն ունեն արագ իմի բերվելու խնդիր, և այդ խնդրի քաղաքական պատասխանատվությունը առաջին հերթին հենց Փաշինյանի ուսերին է, ով ստիպված է կադրային քաղաքականությունն իրացնել՝ առաջնորդվելով ունենք այն, ինչ ունենք սկզբունքով:

Կադրային բազա ստեղծելու, սփյուռքից կադրեր բերելու մասին հայտարարություններն, իհարկե, գրավիչ են հնչում: Բայց կադրերի ստեղծումը մեկ–երկու ամսվա գործ չէ, իսկ սփյուռքից կադրային ներհոսքն ինչքան էլ ռոմանտիկ, բայց իրականության մեջ դժվար իրականանալի պրոցես է: Սրան զուգահեռ՝ պետական կառավարումը չի կարող սպասել, պետք են նշանակումներ, նախարարներ, մարզպետներ: Եվ ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում նույնիսկ ամենասուր հռետորաբանություն որդեգրած Փաշինյանն է ստիպված առերեսվել իրականության հետ:

Ըստ այդմ, այստեղ ավելի էական է ոչ թե առանձին վերցրած մարդկանց այս կամ այն պաշտոնների նշանակումը, այլ ընդհանուր կադրային քաղաքականության սահմանումը: Եթե այդ քաղաքականությունն ի սկզբանե սահմանվեր, հայտարարվեր, թերևս ամեն հերթական նշանակումից հետո չէր լինի այն բուռն հանրային դժգոհությունը, որին այժմ ականատես ենք լինում: Առաջին հայացքից այդ քաղաքականությունը սահմանված է «պրոֆեսիոնալները շարունակելու են աշխատել», «ովքեր պատրաստ են աշխատել նոր Հայաստանի պայմաններում, կշարունակեն աշխատել» և նմանատիպ այլ, առավելապես գեղեցիկ հնչող ձևակերպումներով: Բովանդակային առումով, սակայն, այս ձևակերպումները չես անվանի սահմանված հստակ քաղաքականություն, հատկապես, երբ այդ ձևակերպումները իրականության հետ չեն համընկնում: 

Ճիշտ է, երեկ Փաշինյանը շեշտեց, որ կադրային քաղաքականության առումով իրենք թևակոխել են «բարիկադներն ապամոնտաժելու փուլ» և որ առկա է «քաղաքական ուղերձի խնդիր», այն է՝ համախմբել ողջ ներուժը, այդուամենայնիվ, ակնհայտ է, որ, օրինակ, այն պաշտոններում, որոնք կենսական են, նախընտրական փուլում նշանակման համար էական է դառնում ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ յուրային լինելը: Ակնհայտ է նաև, որ պրոֆեսիոնալիզմի հիմնավորումը ևս գործում է խտրական ու անհատական մոտեցմամբ, երբ այս կամ այն պաշտոնյան, օրինակ, պատրաստակամություն է հայտնում հավատարմության երդում տալ հեղափոխությանն ու նոր Հայաստանին: Հենց այս խտրական մոտեցումը և ընդհանուր կադրային քաղաքականության բացակայությունն են, որ դառնում են հանրային դժգոհության հաճախակի դրսևորման պատճառ: 

Մեծ հաշվով, իհարկե, կադրերը կարևոր, բայց վճռական դերակատարում չունեն: Բայց այստեղ ևս հանգում ենք առավել ընդհանրական խնդրի: Չկա ոչ միայն կադրային քաղաքականություն, չկա նաև ավելի ընդհանրական քաղաքականություն առ այն, թե ուր ենք գնում, ինչպիսի Հայաստան է լինելու նոր Հայաստանը: Կան այդ մասին ասված բազմաթիվ գեղեցիկ մտքեր ու տեքստեր, բայց հստակ քաղաքականություն առայժմ չկա և բացի Փաշինյանի մեկ–երկու ելույթներից, որտեղ այդ քաղաքականության մասին մտորումները նշմարվում են, մնացած դեպքերում առավելապես գործ ունենք բարեմաղթանքների հետ:

Եթե սահմանվի ընդհանրական, ընդգրկուն քաղաքական ուղենիշը, ըստ այդմ էլ սահմանվեն արդեն առանձին հարցերում ոլորտային քաղաքականությունները, ասենք՝ կադրային քաղաքականությունը, իրավիճակն առնվազն ավելի ներդաշնակ կդառնա: Ի վերջո, կադրերի շուրջ ստեղծվող աղմուկի պատճառներից մեկն էլ այն է, որ հենց ինքը՝ իշխանությունը, հաջողելու–չհաջողելու պարտադիր պայման է սահմանել իշխանության մարդկային որակները ու հիմա, ըստ էության, ընկել է իր իսկ ստեղծած ոստայնը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'