Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ Գերմանիայի փորձագետները ժամանել են A321-ի աղետի վայր
INTERNATIONAL NEWSՌուսաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ Գերմանիայի փորձագետները ժամանել են Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական A321-ի օդանավի աղետի վայր՝ պարզելու ավիավթարի պատճառները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության փոխանցմամբ, նրանք ուսումնասիրում են օդանավի բեկորները եւ անհրաժեշտ նմուշներ վերցրել։
Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները փորձագետներին դեպքի վայրից ֆոտո եւ վիդեո նյութեր են տրամադրել։
Ներկայումս Սինայում աշխատանքն է շարունակում Ռուսաստանի ԱԻՆ-ի բազային ճամբարը։
Ռուսական «Կոլագիմավիա» ընկերությանը պատկանող Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող A321 օդանավը աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 224 մարդ, որոնք բոլորն էլ մահացել են։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



