Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի 9-րդ զոհի մարմինը տեղափոխվեց Հայաստան (լուսանկարներ)
SOCIETYՏուլայի մոտ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած եւ նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացած 68-ամյա Հռիփսիմե Սիրեկանյանի աճյունն այսօր՝ նոյեմբերի 8-ին տեղափոխվեց Հայաստան:
Աճյունը հարազատներին կհանձնվի վաղը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, 9 մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:


1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



