VBet ընկերությունը Լիսաբոնում մասնակցում է The Lisbon Affiliate Conference 2018-ին
SOCIETYVbet-ը, որը Վիվառոյի միջազգային բրենդն է, արդեն 7-րդ տարին անընդմեջ մասնակցում է խաղային բիզնեսի հեղինակավոր Affiliate Conference-ին՝ ևս մեկ անգամ ապացուցելով իր բարձր դիրքը միջազգային շուկայում։ Բեռլինի հաջողված համաժողովից հետո այս տարի հերթական կանգառը Լիսաբոնն է։ Հոկտեմբերի 17-ից 20-ն անցկացվող կոնֆերանսին մասնակցում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 3000 պատվիրակություն։ Վիվառոյի VBet միջազգային բրենդը կարևոր այս ֆորումին պատվով է ներկայացնում իր պրոդուկտները և գործընկերային առաջարկները։
The Lisbon Affiliate Conference 2018-ը մասնակիցներին հնարավորություն է տալիս ձեռք բերել խաղային բիզնեսին առնչվող նոր հմտություններ, թարմացնել գիտելիքները և տիրապետել բնագավառի վերջին միտումներին։
Վիվառոյի VBet միջազգային բրենդն ապագայում ևս կշարունակի ներկա գտնվել խաղային բիզնեսի ներկայացուցիչների համաշխարհային ֆորումներին՝ կարևոր ներդրում ունենալով ոլորտի զարգացման մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



