Կրասնոդարում կործանվել է Լ-39 ուսումնական ինքնաթիռը. օդաչուներին գտնելու աշխատանքները շարունակվում են
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում իրականացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ վթարվել է Լ-39 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ զանգվածային հաղորդակցման և տեղեկատվության վարչությանը:
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17:00-ին: Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է ջուրը, օդաչուների որոնողական աշխատանքներով ավիավթարի տեղանքում զբաղվում է որոնողա-փրկարարական խումբը:
«Ինքնաթիռը թռիչք է իրականացրել առանց զինամթերքի: Նախնական տեղեկությամբ՝ ավիակործանման պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Լ-39 ինքնաթիռներն արտադրվել են 1970-1999 թվականներին Չեխիայում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



