Խոշոր վթար Երևանում. կան տուժածներ. shamshyan.com
INTERNATIONAL NEWSԵրեկ, հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 43 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա Վարդան Սահակյանի վարած Opel մակնիշի 35 FT 907 համարանիշի և Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գրանցված, Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակվող 22-ամյա Աշոտ Շահնազարյանի վարած VAZ 2121 մակնիշի 35 VG 552 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով Ա․ Շահնազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 24-ամյա Արման Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց։
Ականատեսների խոսքով՝ վթարի մեղավորը եղել է NIVA-ի վարորդը, ով, մեծ արագությամբ վարելով ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի վթարային իրավիճակ ստեղծել ոչ միայն Opel-ի, այլ նաև մի քանի ավտոմեքենաների վարորդների համար, իսկ հետո բախվել է Opel-ին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքից:
Ականատեսների խոսքով՝ վթարի մեղավորը եղել է NIVA-ի վարորդը, ով, մեծ արագությամբ վարելով ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի վթարային իրավիճակ ստեղծել ոչ միայն Opel-ի, այլ նաև մի քանի ավտոմեքենաների վարորդների համար, իսկ հետո բախվել է Opel-ին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



