Եղիսաբեթ 2-րդը եւ Նիդեռլանդների թագավորը հարգել են պատերազմներում զոհվածների հիշատակը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին Նիդեռլանդների Վիլլեմ-Ալեքսանդր թագավորի հետ նոյեմբերի 8-ին հարգել է ռազմական հակամարտությունների ընթացքում զոհվածների հիշատակը:
Մեծ Բրիտանիայում Հիշատակի օրը նշվում է Առաջին համաշխարհային պատերազմում հրադադարի կնքման օրվա՝ նոյեմբերի 11-ի մոտակա կիրակի: Դրանից մի քանի շաբաթ առաջ բրիտանացիները սկսում են զոհերի հիշատակի խորհրդանիշ կակաչ կրել:
Նախկինում Հիշատակի կիրակի օրը հիշատակում էին Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերում սպանվածներին, սակայն ավելի ուշ սկսեցին այդ օրը հիշել ռազմական բոլոր հակամարտություններում զոհվածներին:
Այդ օրն ամբողջ Բրիտանիայում պատարագներ են մատուցվում, զինվորական հուշարձաններին կարմիր կակաչներից ծաղկեպսակ են խոնարհում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



