Սիրիայի իշխանությունները 9000 գողացված հնագիտական իր են վերադարձրել
INTERNATIONAL NEWSՍիրիայի իշխանություններին հաջողվել է վերադարձնել շուրջ 9000 գողացված պատմական իրեր ու գտածոներ: Միևնույն ժամանակ Սիրիայի շրջափակման մեջ գտնվող տարածքներում անօրինական հնագիտական պեղումներ են տեղի ունենում: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի թանգարանների և մշակութային ժառանգության վարչության տնօրեն Մահմուդ Համմուդը:
Նրա խոսքով՝ ավելի քան 400 հնագիտական նմուշ վերադարձվել է Լիբանանից, այդ թվում՝ քարե արձաններ Պալմիրայից և սրբապատկերներ Մաալյուլի վանքից:
Համմուդը տեղեկացրել է նաև սիրիական կառավարական զորքերի վերահսկողության տակ չգտնվող տարածքներում՝ Մանբիջ, Ռաքքա քաղաքների շրջակայքում և Եփրատից արևելք ընկած հատվածում, իրականացվող անօրինական հնագիտական պեղումների մասին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



