Լոնդոնը Ռուսաստանին ներառել է ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքների ցանկում
INTERNATIONAL NEWSՌուսաստանը հայտնվել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքների ցանկում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Times-ին:
«Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների, Էբոլա վիրուսի, եւ դեպի Եվրոպա փախստականների զանգվածային հոսքի հետ միասին Ռուսաստանը ներառվել է ցանկում, որի հիման վրա կազմվում է Մեծ Բրիտանիայի ազգային ռազմավարությունը: Սպասվում է, որ վարչապետ Դեւիդ Քեմերոնը փաստաթուղթը կներկայացնի նոյեմբերի 23-ին:
Նշվում է, որ Ռուսաստանն այդ ցուցակում ներառվել է Ուկրաինայի հանդեպ իր քաղաքականության, Կալինինգրադում ռազմական ներկայության ընդլայնման, ինչպես նաեւ Սիրիայում գործողությունների պատճառով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



