Նիգերիայի նախագահի երդմնակալությունը նախանշված է նոյեմբերի 11-ին
INTERNATIONAL NEWSՆիգերիայի նախագահ Մուհամմադ Բուհարիի երդմնակալության արարողությունը նախանշված է նոյեմբերի 11-ին: Այս մասին տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ֆեմի Ադեսինան:
72-ամյա Մուհամմադ Բուհարին նախագահի պաշտոնը ստանձնել է մայիսին, սակայն լուրջ քննադատության է ենթարկվել երկրի խորհրդարանի կողմից՝ կապված նախարարների կաբինետի անդամների նշանակման ձգձգումների հետ: Նախարարների թեկնածուների անունները հայտնի են դարձել միայն սեպտեմբերին:
Ըստ ՏԱՍՍ-ի, դրանից հետո ամիսներ շարունակ նախագահի առաջարկած ցուցակը խորհրդարանի Վերին պալատում քվեարկության գործընթաց էր անցնում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



