Արթուր Սարկիսովն օգնեց «Ենիսեյ»-ին միավոր վաստակել
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյ»-ի հերթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Ենիսեյ»-ն արտագնա խաղում ուժերն էր չափում «Օրենբուրգ»-ի հետ: Հանդիպման ընթացքում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, և թիմերը վաստակեցին մեկական միավոր:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 79-րդ րոպեին:
«Ենիսեյ»-ն այս տուրից հետո 16-րդ տեղում է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



